Վարպետ Գրիգոր

Գրիգոր Ասլանյան - Նկարիչ, քանդակագործ, մշակութային գործիչ

Սույն կայքը ներկայացնում է Վարպետ Գրիգորի գործունեությունը և նախաձեռնությունը՝ նվիրված Լեհաստանում հայ համայնքի ինքնության պահպանման, համախմբման և ինչոր չափով պատմական անարդարության վերականգնման ծրագրերի իրագործմանը։

Հայտարարություն

Հարգելի հայրենակիցներ, այս տարի «1915 թ․ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին» և «Գրիգոր Նարեկացուն» նվիրված հուշարձանների 11-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և Ուխտագնացությունը դեպի Սուրբ լեռ՝ Պոլանուվում, տեղի կունենա հունիսի 6-ին ժամը 12։00-ին։

Սիրով հրավիրում ենք բոլորին

Ogłoszenie

Szanowni Rodacy, W tym roku, z okazji 11 rocznicy powstania pomników poświęconych pamięci męczenników ludobójstwa Ormian z 1915 roku oraz Grzegorzowi Nareku, odbędą się uroczystości oraz pielgrzymka na Świętą Górę w Polanowie. Wydarzenie odbędzie się 6 czerwca o godzinie 12:00.

Serdecznie zapraszamy wszystkich

Certificate presentation document
Heraldic emblem illustration
Commemorative group photo

ԼԵՀԱԿԱՆ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿՐԵՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ Լեհական Ազնվականության Արևելյան Կրեսների Միության անդամներս, սույնով հաստատում ենք ազնվական ծագման վերաբերյալ տեղեկությունը։ Մեծարգո պարոն Գրիգոր Ասլանյանը, Պետրոսի որդի, Արմենի թոռ, ճանաչվում է որպես ազնվական ծագում ունեցող անձ՝ իր նախնիների տոհմական ժառանգության հիման վրա։ Սույն փաստաթղթով հաստատվում է, որ վերոնշյալ անձը պատկանում է ազնվական դասին՝ համաձայն պատմական տվյալների և տոհմական ծագման վերաբերյալ առկա տեղեկությունների։ Այս փաստը գրանցված և հաստատված է համապատասխան կարգով՝ Լեհաստանի ազգային գրանցամատյանում 2025 թվականին։

Նախագահ Գրաֆ Պշեմիսլավ Բոժենտա-Նովակ (Dołiwa զինանշան)


Փոխնախագահ Մեչիսլավ Ժուբաշկո Գժեշկովյակ (Denis զինանշան)

Ուխտագնացություն դեպի Սուրբ Լեռ՝ Պոլանուվում

Հավերժության հենասյուն

Արդեն տասը տարուց ավել է, ինչ Լեհաստանի հայ համայնքը հպարտությամբ և խոնարհումով այցելում է մի սրբավայր՝ Պոլանուվ ավանի` Սուրբ Լեռան գագաթին, այստեղ դարերով միահյուսվել են ոգեղեն խոսքը և ցավով լի լռությունը։ Խոսքս՝ «Գրիգոր Նարեկացու» և «1915 թ․ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին» նվիրված հուշարձանների մասին է, որոնք մեկ տասնամյակից ավել ծառայում են որպես հոգևոր, մշակութային և ազգային ինքնության խորհրդանիշ։ Տասնամյակից ավել ՝ սա ոչ միայն ժամանակի անցման գծի նշում է, այլ վստահություն, որ այս հուշարձանները ապրելու են հավերժ։ Հուշարձանները, սակայն, չէին ծնվի առանց քանդակագործ Գրիգոր Ասլանյանի ու իր ընտանիքի տեսլականի, նրանց զգայուն ու խորապես հայրենասիրական հայացքը` նյութեղեն մարմին տվեցին այդ գաղափարին։ Այստեղ մոմեր են վառվում, ծաղիկներ դրվում, աղոթքներ մրմնջում։ Սակայն այս հուշարձանների վկայությամբ նաև խոստումներ ու երդումներ են տրվում։ Խոստումներ՝ չմոռանալու, վերապրելու ու հզորանալու։

Եվ այդ խոստումներն այսօր ապրում են Վարպետ Գրիգորի ձեռքով ստեղծված քարե լռության մեջ, որի մեջ իր մեծ ավանդն ունի նաև Հայ ազգի լավագույն բարեկամ, մեծ նվիրյալ, պարոն Մարեկ Մաժիկը։ (Կայքում տեղադրված են տարբեր ժամանակաշրջանի ու տարբեր միջոցառումների լուսանկարներ, որոնք վերցված են ինտերնետային բաց աղբյուրներից ու անձնական արխիվից):

(Կայքի հեղինակ՝ Մեսրոպ Թենեքեջյան, Լոձ 07․05․2026 )